Covid-անվտանգության ի՞նչ ընթացակարգ է սահմանված ՀՀ մուտք գործող անձանց համար.

 

Դեպի ՀՀ ուղեւորահոսքի ավելացման համատեքստում, «Զվարթնոց» օդանավակայանում լրացուցիչ հերթերից եւ կուտակումներից խուսափելու համար ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կրկին հիշեցնում է՝

 

❗️Ուժի մեջ է ՀՀ կառավարության N 1756-Ն որոշումը, ըստ որի՝

 

- Եթե ՀՀ մուտք գործող անձն ունի առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական Covid-թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ապա ազատվում է ինքնամեկուսացման պարտավորությունից։

 

- Եթե առկա չեն վերը նշված վաղեմության Covid-բացասական թեստ եւ դա հիմնավորող փաստաթղթեր, ապա անձը պարտադիր պետք է թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և ինքնամեկուսանա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։

 

Չվերթերն աստիճանաբար վերականգնվում են նաեւ «Շիրակ» օդանավակայանում, ուստի այս առումով եւս տեղեկացնում ենք, որ այնտեղ գործում են քովիդ նմուշառման կետեր։

 

Covid-թեստի պատասխանի առկայությունը ՀՀ մուտք գործող անձի մոտ ստուգում է ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը։

 

Թեմային առնչվող մանրամասները՝ ԱԱՏՄ պաշտոնական կայքում՝ shorturl.at/hmnwR։

 

906