Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ը հասանելի չի լինի Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը։
Այդ ժամանակահատվածում ֆիզիկական անձինք չեն կարող ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Միաժամանակ, Կոմիտեն հիշեցնում է, որ անձնական հաշվի քարտի նոր համակարգի ներդրման ընթացքում ժամանակավորապես հասանելի չեն լինի նաև ՊԵԿ տեղեկատվական որոշ համակարգեր։
24 Դեկտեմբեր, 2024 15:29
454
Սոցիալական ծախսի փոխհատուցում եկատահարկով․ ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ է դա, ովքեր ու ինչպես կարող են օգտվել
20 Հունվար, 2025 12:02
Եկամտահարկի վերադարձի դիմումները քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ
07 Հունվար, 2025 13:05
Բուժաշխատողը կամ ուսուցիչը 20% եկամտահարկ է վճարում. իսկ ԱՁ-ները՝ հարկ չեն վճարում. Նախարար (տեսանյութ)
07 Նոյեմբեր, 2024 15:57