Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը տեղեկացրել է, որ վարչապետի աշխատակազմի կողմից գլխավոր մրցանակ ստացած անձը կպարգևատրվի 2 մլն դրամով, 12 մրցանակակիրները՝ 1-ական մլն դրամով։

«5-րդ անգամ կայացավ «Մեր ժամանակների հերոսը» մերցանակաբաշխությունը, որի ընթացքում 12 մրցանակակիրներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից գլխավոր մրցանակը շնորհվեց «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ»-ի հիմնադիր Արմեն Մարտիրոսյանին։

Մեր հաղորդաշարի այս տարվա 33 էպիզոդների հերոսներից յուրաքանչյուրն էլ արժանի էր խրախուսանքի և գովեստի իր կատարած աշխատանքի համար։ Եվ Արմենին գլխավոր մրցանակի շնորհումն, իհարկե, լրացնում ու ամբողջացնում էր շքերթը։

Ըստ ավանդույթի՝ վարչապետի աշխատակազմի կողմից գլխավոր մրցանակ ստացած անձը կպարգևատրվի 2 մլն դրամով, 12 մրցանակակիրները՝ 1-ական մլն դրամով, իսկ մյուս նոմինացված մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա 500 հազար դրամ խրախուսական պարգև։

Այս տարի ևս հաղորդաշարը կայացավ վարչապետի աշխատակազմի Հանրային Կապերի և Տեղեկատվության Կենտրոնի ստեղծագործական թիմի մեկամյա նվիրված աշխատանքի շնորհիվ։

Շարունակում ենք փնտրել նոր տաղանդների ու նոր հերոսների»,- ֆեսբուքյան իր էջում գրել է նա։

488