Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 177-ի. հայտարարվել է 7-օրյա սուգ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար, փոխվարչապետ Չոյ Սանգ Մոկը մեկշաբաթյա սուգ է հայտարարել Մուան քազաքի օդանավակայանում տեղի ունեցած ավիաաղետից հետո:
Նրա խոսքով՝ սուգը կտևի այսօրվանից մինչև հունվարի 5-ի ժամը 00:00-ն։
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Օդանավի պայթելու հետևանքով զոհերի թիվը հասել է 177-ի։
Թաիլանդից Հարավային Կորեա թռչող կործանված ինքնաթիռում եղել է 175 ուղևոր և անձնակազմի վեց անդամ։
Ողբերգությունից փրկվել են երկու ուղևոր և անձնակազմի անդամներից մեկը։ Reuters-ը հայտնում է, որ երկուսն էլ եղել են ինքնաթիռի հետնամասում։ Նրանց վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան։
Ուղևորների մեծ մասը՝ 173 մարդ, Հարավային Կորեայի, երկուսը Թաիլանդի քաղաքացիներ են։
29 Դեկտեմբեր, 2024 16:32
684
Կանանց տոնի առթիվ հանդիպում շուրջօրյա հաստատություններում բնակվող ավագ սերնդի տիկնանց հետ․ տեսանյութ
08 Մարտ, 2025 16:15
Խոսքի ազատության պաշտպանության նորօրյա մարտիկները բռնության կոչը ներկայացնում են խոսքի ազատություն. Ղազարյան (տեսանյութ)
04 Մարտ, 2025 17:46
Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Յուրի Գևորգյանի եղբայրը. տեսանյութ
03 Փետրվար, 2025 21:16
Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել Հասան Նասրալլայի մահվան կապակցությամբ
29 Սեպտեմբեր, 2024 00:35
Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել
02 Մարտ, 2023 00:12
Մեծ Բրիտանիայում սուգը չեղյալ կհայտարարեն Եղիսաբեթ Բ-ի հուղարկավորությունից հետո յոթ օր անց
09 Սեպտեմբեր, 2022 20:33