Զովունիում անչափահաս տղան Volkswagen-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա բախվել Ford-ին, վերջինն էլ՝ Opel-ին. կա 4 վիրավոր

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 7-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Transit»-ին, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է կայանված «Opel»-ին։
Պարզում են վիրավորների ինքնությունը:
29 Դեկտեմբեր, 2024 19:07
405