Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում երիտասարդների աշխարհի չեմպիոն, Հայաստանի ներկայացուցիչ Վիգեն Նազարյանն առանց պայքարի նվաճեց բրոնզե մեդալ:

87 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Նազարյանի մրցակից շվեդ Համզա Սերտկանլին հրաժարվեց պայքարից, հաղթանակը շնորհվեց հայ ըմբիշին:

Նազարյանը որակավորման փուլում ժամանակից շուտ 7:0 հաշվով ադրբեջանցի Ջոջու Սամադովին նկատմամբ հաղթանակից հետո քառորդ եզրափակիչում 3:7 հաշվով պարտվել էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Վլադիմերի Կարչաիձեին: Սփոփիչ գոտեմարտում հաղթել էր սերբ Միլոշ Պերովիչին:

Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից Մ23 ԵԱ-ում բրոնզե մեդալակիր է դարձել նաեւ 55 կգ քաշային Արայիկ Թոպալյանը: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Թոփալյանը 10:1 հաշվով պարտության մատնեց թուրք Մեհմեդ Սարփին:

Այսօր բրոնզե մեդալի համար գոտեմարտեր կանցկանի նաեւ Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):

Մրցակիցը վրացի Սաբա Չիլաշվիլին է: Քուրդյանը մեկնարկային քառորդ եզրափակիչում 0:2 հաշվով պարտվել էր ուկրաինացի Միխայլո Վիշնեւվիցկիին: Սփոփիչ գոտեմարտում հաղթել էր հույն Գեորգիոս Քրիստոֆորիդիսին:

Մ23 Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանի հավաքականից կիսաեզրափակիչ դուրս եկած Սուրեն Աղաջանյանը (60 կգ), 5:7 հաշվով զիջեց իսրայելցի Մելկամու Ֆետենեին եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:

1/8 եզրափակիչում Սուրեն Աղաջանյանը 8:0 հաշվով հաղթել է ալբանացի Միկել Տրոպլինիին, քառորդ եզրափակիչում առավելության է հասել ֆրանսիացի Լուկաս Կեւին Լյո Գրասոյի նկատմամբ։

 

258