Վիգեն Էուլջեքչյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանական գերությունից ազատված Վիգեն Էուլջեքչյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել Երևանում բժշկական կենտրոններից մեկում այսօր անցած հետազոտությունից հետո,Armenia Sputnik–ին հայտնեց նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը։
«Պարզվեց, որ Վիգենը սրտի հետ կապված խնդիրներ ունի, անոթները նորմալ արյունամատակարարում չեն ապահովում։ Դեղեր են նշանակել, բժիշկները հաջորդ այցը նշանակել են փետրվարի 2-ին», – ասաց Էուլջեքչյանի կինը։
Նրա խոսքով՝ Վիգենն անցել է բոլոր հետազոտությունները, որոնց մի մասի պատասխանները պատրաստ կլինեն երկուշաբթի։
Ավելի վաղ Լինդան պատմել էր , որ վերջին օրերին ամուսնու առողջական վիճակը վատթարացել է, նա նաև նյարդաբանական խնդիրներից է գանգատվում։
30 Հունվար, 2026 16:52
451
Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը
11 Հունիս, 2026 14:30
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Վիգեն և Լինդա Էուլջեքջյաններին
29 Հունվար, 2026 18:27
5 տարվա գերությունից հետո Վիգեն Էուլջեքջյանի և տիկնոջ՝ Լինդայի առաջին հանդիպումը. տեսանյութ
15 Հունվար, 2026 19:36
Ովքեր քննադատում են ինձ՝ իմ ամուսնու հետ երջանիկ լինելու համար, երբեք չեն սիրել ոչ ինձ, ոչ էլ իմ ամուսնուն․ Լինդա Էուլջեքչյան
17 Հունվար, 2026 16:18
Լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն ադրբեջանական բանտից տեղափոխվել է հիվանդանոց
03 Հունիս, 2021 14:02