Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամենատարօրինակ ամանորյա ավանդույթներն ամբողջ աշխարհում, որոնցից շատերը երբեմն անսովոր են թվում, բայց հետաքրքիր:
Իտալիայում «աղբի անձրև» է տեղում Ամանորին: Հատկապես Նեապոլում, հին ավանդույթ կա Նոր տարվա գիշերը պատուհանից դուրս նետել հին իրերը: Այսպես իտալացիները փորձում են ազատվել հին տարուց ու բացել դռները նորի համար:
Լատինական Ամերիկայում Նոր տարին դիմավորում են ճիշտ ընտրված գույնի վարտիքով: Եթե դուք փնտրում եք սեր, ռոմանտիկա և կիրք, ապա պետք է կրեք կարմիր ներքնազգեստ, դեղինը երաշխավորում է ֆինանսական բարեկեցություն, բարգավաճում և հաջողություն աշխատանքում, իսկ սպիտակը կբերի խաղաղություն, ներդաշնակություն և ընտանեկան երջանկություն։
Չիլիի շատ քաղաքներում բնակիչները հավաքվում են գերեզմանոցում՝ նշելու Նոր տարին իրենց լքած հարազատների ու սիրելիների շրջապատում։ Այս ավանդույթն արդեն մի քանի հարյուր տարվա վաղեմություն ունի: Գերեզմանները զարդարվում են լույսերով, ամբողջ գերեզմանատունը ողողվում է դասական երաժշտության հնչյուններով:
Չինաստանում Նոր տարին դիմավորում են հանդարտությամբ. գիշերը հանգիստ քնում են, իսկ լուսաբացին ողջ ընտանիքով դիմավորում են արևածագը, որը խորհրդանշում է նոր սկիզբը:
Դանիայում զանգերի հարվածից հետո պետք է գտնել բարձր տեղ և ցատկել այդտեղից՝ գալիք տարում հաջողության հասնելու համար։
Հետաքրքիր ավանդույթ կա Իսպանիայում: Ժամացույցի կեսգիշերյան յուրաքանչյուր հարվածի հետ մարդիկ ուտում են մեկ հատիկ խաղող՝ հավատալով, որ դրանցից յուրաքանչյուրը հաջողություն կբերի տարվա բոլոր 12 ամիսներին: Այս ավանդույթը, որն արդեն ավելի քան 100 տարեկան է, ամեն տարի հազարավոր մարդկանց է հավաքում Մադրիդի ու Բարսելոնայի հրապարակներում:
Իսկ Պերուում աղջիկները Նոր տարվա գիշերը վերցնում են ուռենու ճյուղեր ու զբոսնում թաղամասերով: Համաձայն ավանդույթի՝ նրանց փեսացուն պետք է լինի այն անձը, որին մեկնում են ճյուղը և նա վերցնում է, իսկ տղաները նույն գործողությունը կատարում են ճամպրուկով: