Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Շուրջ 300 երիտասարդ կամավորներ Գերմանիայից կմեկնեն աշխարհի տարբեր երկրներ կամավորական աշխատանքով զբաղվելու նպատակով, նրանցից 6-ը՝ Հայաստան: UNESCO Գերմանիայի ազգային հանձնաժողովի kulturweit ծրագրի շրջանակում ընտրված երիտասարդները կաշխատեն Երևանի և Գյումրիի տարբեր կրթական հաստատություններում»: Այս մասին տեղեկանում ենք Գերմանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Ծրագրի մեկնարկային միջոցառման շրջանակում ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայի արտաքին գործերի պետքարտուղար դոկտոր Բեռնարդ Քոթշը, UNESCO Գերմանիայի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար դոկտոր Ռոման Լուքշայթերը և BSA ռեկտոր դոկտոր Ռեգուլա Ռապպը։
ՀՀ դեսպանը ծանոթացավ Հայաստան մեկնող կամավորների հետ և վերջիններիս մաղթեց հաջողություն:

155