Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շվեյցարիայի ֆինանսների նախարար Կարին Քելեր-Սուտերը ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը, իսկ նրա լիազորությունների ժամկետը լրանում է տարեվերջին։


Դեկտեմբերի 11-ին Շվեյցարիայի Դաշնային ժողովը (Խորհրդարանը) հայտարարել էր, որ Քելեր-Սուտերն ընտրվել է պետության ղեկավար 2025 թվականին։ Այս պաշտոնում նա հունվարի 1-ից փոխարինել է Համադաշնության պաշտպանության նախարար Վիոլա Ամհերդին։

Բրիտանական Financial Times թերթը նրան անվանել է 2023 թվականի տարվա 25 ամենաազդեցիկ կանանցից մեկը։

Պարբերականը գրել է, որ շվեյցարացի քաղաքական գործիչը, ընդամենը երկու ամիս լինելով ֆինանսների նախարար, կարողացել է 2023 թվականին UBS-ի կողմից կազմակերպել Credit Suisse բանկի արտակարգ կլանումը, որի փլուզումը սպառնում էր համաշխարհային ֆինանսական հատվածի կայունությանը և համադաշնության տնտեսությանը։

650