Երևան-Ապարան երթուղու GAZel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կան տուժածներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունվարի 6-ին՝ ժամը 13:52-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի Տառերի պուրակ հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այդ մասին «Լուրերին» հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի GAZel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում․ կան տուժածներ:
06 Հունվար, 2025 15:09
810
«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին, ապա երթևեկությունը կարգավորող ցուցանակին․ կան վիրավորներ
02 Հոկտեմբեր, 2026 21:35
Եղվարդ քաղաքում բшխվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրшվոր
01 Հոկտեմբեր, 2026 22:34
«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին ձորն է ընկել․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքերի համար
30 Սեպտեմբեր, 2026 23:46