Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայտարարված մշակութային և կրթության տարվա շրջանակներում շուրջ  300 հազար դպրոցականների համար ապահովվել է բաժանորդային ծրագրով այցելություն թանգարաններ և թատրոններ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 46 տոկոսով։ Այս մասին այսօր՝ հուվարի 8-ի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ  նախարար Ժաննա Անդրեասյանը, հավելելով, որ այդ ցուցանիշն ընդգրկում է դպրոցականների 70 տոկոսին։

«Ուսումնական տարին բոլոր մարզերում մեկնարկեցինք մշակութային էքսպոներով: Բավականին ակտիվ աշխատանք է տարվել, որպեսզի դպրոցականներն ավելի հաճախ այցելեն թանգարաններ, համերգասրահներ ու թատրոններ։ Ընդ որում, ոչ միայն որպես ժամանց, այլ նաև՝ կրթական ծրագրի մաս»,-նշեց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ անցած տարվա ընթացքում 21 մանկապատանեկան մշակութային, կրթամշակութային ծրագիր է իրականացվել՝ նախորդ 18-ի փոխարեն։ Դրանց մասնակցել է ավելի քան 31 հազար երեխա։

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև ներառականության ապահովմանն ուղղված միջոցառումներին՝ 7 թիրախային ծրագրերի իրականացման միջոցով, որոնց մասնակցությունը ավելի քան 30 տոկոսով գերազանցել է նախորդ ցուցանիշը։

 

302