Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսպանիայում երկու գնացքների բախման հետևանքով ավելի քան 60 մարդ անհետ կորած է համարվում. այս մասին, վկայակոչելով Քաղաքացիական գվարդիան, հայտնում է El País թերթը։
«Ուրդայում տեղի ունեցած վթարի կապակցությամբ Քաղաքացիական գվարդիան գրանցել է անհետ կորած 64 անձի վերաբերյալ հաղորդում»,- նշվում է հոդվածում։
Ըստ թերթի՝ այդ հաղորդումները ներկայացրել են վթարի ենթարկված գնացքների ուղևորների հարազատները, որոնց չի հաջողվել կապ հաստատել նրանց հետ։ Իշխանությունները ստեղծել են հատուկ ծառայություն՝ այդ հաղորդումները մշակելու համար։

84