Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ G20-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Միացյալ Նահանգներ հնարավոր այցի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել։

Նա նշել է, որ Թրամփի հետ քննարկել է Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին մասնակցելու հնարավորությունը։

Նախագահը շեշտել է, որ այս հարցի վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի կայացվել՝ նշելով, որ պետք է առաջնորդվի, նախ և առաջ, նրանով, թե ինչ է կատարվում երկրի ներսում։

«Ամեն դեպքում, շնորհակալություն եմ հայտնում ամերիկյան կողմին հրավերի համար։ Այնուամենայնիվ, ռուսական պատվիրակությունն այնտեղ ներկայացված կլինի բարձր մակարդակով»,- ասել է Պուտինը։

 

92