Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թե ինչ կլինի հետո՝ միայն Աստված գիտի, սակայն ցանկալի կլինի, որ եռակողմ հանդիպման մասնակիցների միջև փոխըմբռնում լինի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ ունեցած եռակողմ հանդիպումից հետո։

«Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի հետո. միայն Տեր Աստված գիտի, թե ինչ է սպասվում ապագայում։ Բայց ես շատ կցանկանայի, որ սա շարունակություն ունենա՝ գոնե այն իմաստով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումների մերձեցման միջոցով ձևավորվի, եթե ոչ պաշտոնական համաձայնագրեր, ապա գոնե փոխըմբռնում»,- ասել է Պուտինը։

55