ՌԴ-ի շահերը Ուկրաինայի հարցում կարող են ապահովվել նաև խաղաղ ճանապարհով․ Պեսկով
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի շահերը Ուկրաինայի հարցում կարող են ապահովվել խաղաղ ճանապարհով, եթե Կիևում գտնվի մեկը, ով իր վրա կվերցնի կարգավորման քաղաքական պատասխանատվությունը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար նախընտրելի է սեփական շահերն ապահովել խաղաղ ճանապարհով, սակայն մինչ այժմ դա հնարավոր չի եղել, ինչի պատճառով էլ իրականացվում է հատուկ ռազմական գործողությունը։
«Հետևաբար, Ռուսաստանի շահերը կապահովվեն կա՛մ ռազմական ճանապարհով՝ հատուկ ռազմական գործողությունը շարունակելու միջոցով, կա՛մ խաղաղ ճանապարհով, եթե Կիևում գտնվի մեկը, ով քաղաքական կամք կդրսևորի և իր վրա կվերցնի քաղաքական պատասխանատվությունը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
05 Նոյեմբեր, 2026 15:10
309
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ․ Պեսկով
25 Նոյեմբեր, 2026 16:52
Միայն Աստված գիտի՝ ինչ կլինի հետո․ Պուտինը՝ ՌԴ-ԱՄՆ-Չինաստան գագաթնաժողովի արդյունքների մասին
19 Նոյեմբեր, 2026 16:40
Ուիթքոֆը հայտնել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների ամսաթիվը
03 Նոյեմբեր, 2026 10:51
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է վարել համբերատարությամբ․ Պեսկով
25 Նոյեմբեր, 2026 15:59
Եվրոպան Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ կնստի և անմիջապես ոտքերը կդնի վրան․ Լավրով
25 Նոյեմբեր, 2026 15:54
Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը՝ խաղաղության հասնելու ջանքերի համար
25 Նոյեմբեր, 2026 11:11