Սի Ծինփինը Ջո Բայդենին ասել է, որ Պեկինը մտադիր է վերամիավորել Թայվանն ու մայրցամաքային Չինաստանը. NBC

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյում կայացած գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ասել է, որ Պեկինը մտադիր է վերամիավորել Թայվանն ու մայրցամաքային Չինաստանը: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Նշվում է, որ Սին չի նշել այդ ծրագրերի իրականացման հստակ ժամկետները, սակայն հստակեցրել է, որ դա կանեն խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե ուժի կիրառմամբ: Չինաստանի ղեկավարը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն ազդում է Թայվանի ղեկավարի 2024 թվականի ընտրությունների վրա:
Ավելի վաղ Թայվանը Չինաստանին մեղադրել էր հունվարի 13-ի նախագահի և օրենսդիր մարմինների «ընտրություններին միջամտելու միջոցով կղզու խաղաղ գրավումը նախապատրաստելու» համար:
21 Դեկտեմբեր, 2023 16:06
566
Չինական TikTok հավելվածը «տրոյական ձի» է և երկարաժամկետ ռազմավարական խնդիր ԱՄՆ-ի համար. Ազգային անվտանգության գործակալություն
28 Մարտ, 2023 22:31
Չինաստանն արձագանքել է ԱՄՆ-ի երկնքում լրտեսական օդապարիկի մասին տեղեկություններին
03 Փետրվար, 2023 20:27
1,5 միլիարդանոց ժողովրդի դեմ պայքարը լավ բանի չի հանգեցնի. Չինաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին
12 Օգոստոս, 2022 17:31