Չինաստանի ԱԳՆ-ն Միացյալ Նահանգներին ուղղված նախազգուշական հայտարարություն է արել։

Չինաստանի Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ինը ասել է, որ ամերիկացիների պայքարը շուրջ 1,5 միլիարդ բնակչությամբ Չինաստանի հետ լավ բանի չի հանգեցնի։

 

«Թայվանի հարցում ԱՄՆ-ի պարտավորությունների խախտումը, ինչպես նաև նախապես ծրագրված սադրանքները կարող են միայն հեղինակազրկել ԱՄՆ–ին։ Ավելի քան 1,4 միլիարդանոց Չինաստանի ժողովրդի հետ թշնամությունը հաստատ ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- ասել է Վան Ինը։

1715