Չինաստանի բանակը զորավարժանքներ է սկսել Թայվանի ափերի մոտ

Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը սկսել է մի շարք ռազմագործողություններ և զորավարժանքներ Թայվանի ափերի մոտ՝ հյուսիսային, հարավարևմտյան և հարավարևելյան հատվածներում;
Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի Արևելյան գոտու մարտական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Շի Յիին։
«Օգոստոսի 2-ի երեկոյան ՉԺՀ-ի Արևելյան մարտական հրամանատարությունը մի շարք համատեղ ռազմագործողություններ է սկսել Թայվան կղզու շուրջ, ինչպես նաև համատեղ օդային և ռազմածովային զորավարժություններ ծովում և օդային տարածքում Թայվանից դեպի հյուսիս, հարավ-արևմուտք և հարավ-արևելք»,- ասել է Շի Յին։
03 Օգոստոս, 2022 15:34
890