Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հունվարի 9-ին Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազայում կմասնակցի Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը, որը նախագահում է ԱՄՆ-ն։ Այս մասին ասվում է դաշինքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպումից հետո Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նախատեսում է այցելել կազմակերպության հրամանատարություն՝ Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը համակարգելու նպատակով, ինչպես նաև այցելել Գերմանիայի Վիսբադեն քաղաքում անցյալ տարեվերջին մեկնարկած՝ ուկրաինացի զինվորականների վերապատրաստման հրամանատարություն։

Ինչպես ասվում է Պենտագոնում, հունվարի 9-ին Ուկրաինային աջակցող կոնտակտային խումբը կհաստատի հանրապետության զինված ուժերի ռազմական կարիքները օդում, ցամաքում և ծովում մինչև 2027 թվականը։

231