Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարության հերթական նիստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առաջարկեց դրական դիրքորոշում արտահայտել Եվրոպական միությանը ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին։

«Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը և ԵՄ-ն բավական ինտենսիվ և դինամիկ հարաբերություններ են ունեցել․ այդ հարաբերություններն ուենցել են շատ հարուստ բովանդակություն և նաև ընդգրկել են տարբեր ոլորտներ։ ԵՄ-ն տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանը, ԵՄ-ն պատրաստակամություն  է հայտնել և ներգրավվել է ՀՀ շուրջ անվտանգային միջավայրի ապահովմանը»,- ասաց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց 2023 թվականին Եվրոպական խորհրդարանում արված հայտարարությունը այն մասին, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին այնքան մոտ լինել, որքան կառույցը դա հնարավոր կհամարի, ինչը Փաշինյանի խոսքով՝ մեծ հետաքրքրություն  է առաջացրել Հայաստանում։

Նա նշեց՝ Կառավարությունը չի առարկում այս օրենքի ընդունմանը, բայց սա չի նշանակում ՀՀ անդամակցություն Եվրամիությանը, որովհետև դա կարող է լինել միայն հանրաքվեի ճանապարհով։

«Մենք վարում ենք անկախ արտաքին քաղաքականություն», - ասաց վարչապետը՝ արձանագրելով՝ սա շատ կարևոր օրենք է և Կառավարությունը չի կարող 50 հազար քաղաքացիների նախաձեռնությանը դեմ կանգնել, որը բխում է Կառավարության կողմից հնչեցված թեզերից։

Այսպիսով՝ Կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամացկության օրենքի նախագծին, ինչը Ազգային ժողովում ընդունվելուց հետո կարող է դրվել հանրաքվեի։

 

 

435