Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երկրում պետք է կրճատենք և վերացնենք ծայրահեղ աղքատությունը մինչև 2026 թվականը: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Այսօր հաստատում ենք անապահովվության գնահատման կարգը իր բանաձևով, պիլոտային կարգով 2 մարզերում կիրառելու նպատակով: Մենք արդեն Հայտարարել ենք, որ Սյունիքի ու Կոտայքի մարզերում ենք պիլոտը իրականացնելու: Բացի այս պիլոտը նաև 5000 ընտանիքի մասով փորձարկում իրականացրել ենք և արդյունքները համապատասխանում են մեր սահմանված կարգին: Նոր համակարգով գործող ընտանեկան նպաստների փոխարեն ներդրվում է անապահովության նպաստ, որը ստանալու իրավունք կտրվի այն ընտանիքներին որոնց մեկ հաշվարկային անդամի հաշվով ամսական եկամտի չափը ցածր կլինի անապահովվության սահմանային շեմից՝ պարենային զամբյուղի արժեքից»,- ասաց նախարարը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այստեղ կա իրենց բացթողումը. «Դուք չիշտ ասեցիք, որ մեր խնդիրն է աղքատությունը և ծայրահեղ աղքատությունը հաղթահարելը, բայց ոնց, ոնց հաղթահարենք ծայրահեղ աղքատությունը, որ մարդը լսում է, ասում է, կառավարությունը որոշել է աղքատությունը հաղթահարի, դիվանդ բերեք, որ հեսա կառավարությունը մեր ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու է, ոչ ժողովուրդ ջան, աղքատությունը կլինի ծայրահեղ, թե որևէ այլ հաղթահարվում է աշխատանքով»:
Փաշինյանը շեշտեց, որ մարդկանց պետք է ասել հստակ ու ուղիղ, որ եթե մարդ աշխատունակ է նա ինքը պետք է իր աղքատությունը հաղթահարի իր աշխատանքով, իսկ եթե չեն ուզում աշխատել ապա այդ աղքատությունը իր ընտրությունն է:
Մանրամասները տեսանյութում