Հոլիվուդի մի մասը կտարհանվի․ արդեն հետաձգվել է «Օսկարը»
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լոս Անջելեսի հրշեջ վարչությունը Հոլիվուդի մերձակա տարածքների բնակիչների տարհանման հրաման է տվել, հայտնում է Reuters-ը։
Ավելի քան 100 հազար մարդ ստիպված է լքել իրենց տները։
Տարհանման ենթակա տարածքները ներառում են Հոլիվուդի Փառքի ծառուղին և Dolby Theatre-ը, որտեղ մարտի 3-ին նախատեսված է «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը: Հրդեհների պատճառով մրցանակի հավակնորդների հրապարակումն արդեն հետաձգվել է երկու օրով, նշում է գործակալությունը։
Նշենք, որ The Washington Post-ը հայտնում է, որ հրդեհների զոհերի թիվը հասել է հինգի։ Խաղաղ օվկիանոսի բարձրակարգ Պալիսադես թաղամասում հրդեհը հասել է 63,9 քառակուսի կիլոմետրի: Հայտնի են ևս չորս վայրեր, որտեղ տարածվում է կրակը։
09 Հունվար, 2025 16:15
723
Բրյուս Ուիլիսին դեմենցիա են ախտորոշել
17 Փետրվար, 2023 15:57
Հոլիվուդյան դերասանը պատմել է հայկական արմատների մասին
07 Փետրվար, 2023 19:47
Kids' Choice Awards-2021. մրցանակաբաշխության կարմիր գորգուղու վրա հայտնված աստղերի լավագույն զգեստները (ֆոտո)
14 Մարտ, 2021 23:21
Թրամփը կայցելի Կալիֆոռնիայի խոշոր հրդեհից տուժած տարածքներ
15 Հունվար, 2025 15:48
Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան
13 Հունվար, 2025 11:54
Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհները դեռ չեն մարվել. զոհերի թիվն աճել է
11 Հունվար, 2025 13:58