Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մադրիդի «Ատլետիկոն» դժգոհ է մնացել Լա լիգայի կողմից «Բարսելոնա»-ի խաղացողներ Դանի Օլմոյի և Պաու Վիկտորի գրանցման հաստատումից։ Մադրիդյան ակումբը կատարվածի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ հայտնելով իր բողոքը։

««Ատլետիկո»-ն խորը մտահոգություն է հայտնում իսպանական ֆուտբոլում տիրող իրավիճակի կապակցությամբ՝ սպորտի բարձրագույն խորհրդի որոշումից հետո։ Մենք կարծում ենք, որ այս որոշումը սպառնում է գործող համակարգին ու խաղի կանոններին։ Արդար մրցակցությունն անհնար է առանց բոլորի համար հստակ և նույնական կանոնակարգերի»,- ասվում է «Ատլետիկոյի» պաշտոնական հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Լաս Պալմասն» էր դեմ արտահյտվել Օլմոյի և Վիկտորի գրանցման գործընթացին։ Ըդհանուր առմամբ իսպանական 4 ակումբ, այս պահին հայտնել են իրենց դժգոհությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այդ ակումբների թվում են՝ Մադրիդ «Ատլետիկոն», «Լաս Պալմասը», Բիլբաոյի «Ատլետիկը» և «Սևիլյան»։

388