Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրամիության պաշտոնյաներն ավելի ու ավելի են անհանգստանում, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է չեղարկել Ջո Բայդենի օրոք հակառուսական հրամանագրերն ու պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Financial Times թերթը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն կարծում է, որ Թրամփը կարող է որոշել դրանք չեղարկել «ուղղակի այն պատճառով, որ դրանք Բայդենի որոշումներն են՝ առանց հաշվի առնելու եվրոպական դաշնակիցների համար հնարավոր հետևանքների մասին»։

Հրատարակության աղբյուրները հայտնել են, որ Եվրահանձնաժողովի պաշտոնյաները վերլուծում են ԵՄ-ի համար որոշակի միջոցառումների չեղարկման հնարավոր հետեւանքները։ Նրանք հույս ունեն, որ Թրամփը ուժի մեջ կթողնի բոլոր պատժամիջոցները՝ դրանք որպես լծակ օգտագործելու Ուկրաինայում հրադադարի հնարավոր բանակցություններում:

402