Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը այսօր հրավիրված ասուլիսում Երեւանի օդի աղտոտվածությունից խոսելով ասաց, որ 2024 թվականին իրականացված դիտարկումների համաձայն՝ դրանց 28%-ում դիտվել են չտարբերակված փոշու, 4%-ում ազոտի երկօքսիդի, 1%-ում ծծմբի երկօքսիդի գերազանցումներ թույլատրելի սահմանից։
«Վերջին տարիներին մեծ փոփոխություններ օդի աղտոտվածության վերաբերյալ մենք չունենք. 2024 թվականի ամռան շրջանում ըստ էության անգամ դիտվել է փոշու կոնցենտրացիայի նվազում։ 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների տվյալները շատ չեն տարբերվում 2022-2023 թվականների տվյալներից»,- ասաց նա։
Սիմիդյանը հույս հայտնեց, որ մինչև 2026 թվական Երեւանի օդի աղտոտվածության վերաբերյալ կլինինեն արդեն բավականին արդի սարքավորումներ, որ կտրամադրեն ճշգրիտ տվյալներ։