Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սիրիայի նախկին կառավարության նկատմամբ կիրառված պատժամիջոցների պահպանումը կխոչընդոտի Դամասկոսի իշխանափոխությունից հետո երկրի վերականգնմանն ու զարգացմանը։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը։

«Հանդիպումն անցկացվում է Սիրիային աջակցելու և նրանից պատժամիջոցները չեղարկելու ջանքերը համակարգելու նպատակով», – ասվում է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հայտարարության մեջ՝ Սիրիայում իրավիճակի շուրջ բանակցություններից հետո, որը տեղի է ունեցել Էր Ռիադում։

Նա ընդգծել է, որ «սիրիական նախկին վարչակարգի դեմ կիրառված պատժամիջոցների պահպանումը կխոչընդոտի սիրիացի ժողովրդի՝ վերակառուցման, զարգացման ու կայունության ձգտումներին»։

437