Շվեյցարիան խստացրել է Ուկրաինայից փախստականների պաշտպանական կարգավիճակի հասանելիությունը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շվեյցարիայի իշխանությունները խստացրել են մուտքը և մերժում են Ուկրաինայից փախստականների համար S պաշտպանության կարգավիճակ ստանալու ավելի շատ դիմումներ, ինչը իրավունք է տալիս մնալ համադաշնությունում և օգնություն ստանալ պետությունից: Այս մասին հայտնում է SonntagsZeitung թերթը։
Դրա տվյալներով՝ եթե 2022 թվականին տեղական իշխանությունները հաստատել են նման կարգավիճակի հարցումների մոտ 99%-ը, իսկ 2023 թվականին՝ գրեթե 95%-ը, ապա ներկայումս այդ դիմումների վերաբերյալ դրական որոշումների մասնաբաժինը կազմում է ընդամենը 87%։
Նշվում է, որ պաշտպանական S կարգավիճակ ստանալու համար դիմելու ընթացակարգը բարդացել է և 15-20 օրվա փոխարեն այժմ 80 օր է պահանջում։
12 Հունվար, 2025 23:14
818
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
21 Հունիս, 2026 11:02
Շվեյցարիան և ՊԳԿ-ն աջակցում են Հայաստանում անտառների մոնիթորինգի համակարգի ստեղծմանը
02 Մայիս, 2026 11:02
Շվեյցարիայի դեսպանը կարևորել է տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը
06 Մարտ, 2026 11:54