Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ամփոփել է հունվարի 7-11-ը Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի արդյունքները։
• Ընդգծվեց, որ ԵՄ-ն խիստ հավատարիմ է մնում այս ռազմավարական տարածաշրջանին և իր գործընկերությանը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։
• Բարձր գնահատվեց երկու մայրաքաղաքների ղեկավարության և պաշտոնյաների հետ մտքերի խոր փոխանակումը, թե ինչպես լավագույնս խթանել խաղաղությանը, կարգավորման ջանքերին, տարածաշրջանային համագործակցությանը, ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին:
• Նշվել է, որ ԵՄ-ն պատրաստ է ընդլայնված աջակցություն ցուցաբերել կարգավորման գործընթացին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տարբեր ասպեկտներին, ներառյալ ընթացիկ երկկողմ բանակցություններին, հումանիտար հարցերին և փոխհարաբերություններին:
• Ընդգծվել է դեպի կայուն խաղաղություն շարժվելու, չլուծված հարցերի շուրջ առաջընթաց ապահովելու և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու կարևորությունը։