Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բաթումում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։
Այս մասին իր սոցիալական ցանցում հայտնել է կուսակցության անդամ Նատիա Մեզվրիշվիլին։ Նա հայտնել է, որ Բաթումի «Շերատոն» հյուրանոցում ֆիզիկական բռնության ենթարկված Գախարիային տեղափոխել են կլինիկա։
Կլինիկայի տվյալներով՝ հարձակման հետևանքով նախկին վարչապետը քթի կոտրվածք և ուղեղի ցնցում է ստացել։ Բժիշկ Տակո Շանթաձեի խոսքով՝ Գախարիան, որին գիշերը շտապօգնության խումբը տեղափոխել է կլինիկա, անգիտակից է եղել։
Հաղորդվում է, որ նրա վիճակը կայուն է, և նա ինքնակամ լքել է կլինիկան։
«Հանուն Վրաստանի» կուսակցությունը կատարվածի համար մեղադրել է իշխող կուսակցությանը։ Նատիա Մեզվրիշվիլին նշել է, որ դեպքի հետ կապված ապացույցների ոչնչացումն արդեն սկսվել է։