
րաստանի վարչապետի պաշտոնից հեռանալու որոշումը Գիորգի Գախարիան կայացրել է երկրում իրավիճակն ապաբևեռացնելու և սրացումը նվազեցնելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Գախարիան գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:
«Կարծում եմ՝ երկրի ներսում առճակատումը սպառնում է Վրաստանի ապագա ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը: Ուստի ես հայտարարել եմ իմ հրաժարականի մասին՝ բևեռացումը նվազեցնելու և իրավիճակի լիցքաթափման հույսով»,- գրել է Գախարիան Twitter- ում:
Վարչապետը հրաժարական է տվել հինգշաբթի`ընդդիմադիր Նիկա Մելիայի շուրջ թիմի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, որին դատարանը հրամայել էր ձերբակալել գրավը չվճարելու համար: Գախարիան անընդունելի է համարում ընդդիմադիր գործչի ձերբակալումը, որը, ըստ նրա, կարող է երկրում առանց այդ էլ լարված քաղաքական իրավիճակի սրման պատճառ դառնալ: Վրաստանի ՆԳՆ-ն դադարեցրել է Մելիայի կալանքի գործընթացը վարչապետի հրաժարականից հետո:
I believe that confrontation and rivalry within the country endanger the future of 🇬🇪's democratic & economic development. Therefore, I have announced my resignation in the hope to reduce polarization & deescalate the situation.
— Giorgi Gakharia (@GakhariaGiorgi) February 18, 2021