Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել նախկին վարչապետ, «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գեորգի Գախարիայի նկատմամբ, նա կալանավորվել է: Նրան սպառնում է մինչև 13 տարվա ազատազրկում:

Գախարիան մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այնպիսի որոշումներ կայացնելու համար, որոնց հետևանքով տուժել են մարդիկ, և խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:

Հոկտեմբերին «Գախարիան՝ Հանուն Վրաստանի» կուսակցությունը որոշում էր կայացրել դադարեցնելու բոյկոտը և մտնելու խորհրդարան։ Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գեորգի Շարաշիձեն հայտարարել էր, որ խորհրդարանի ամբիոնից հրաժարվելը ոչ միայն սխալ է, այլև հանցագործություն է երկրի ու ժողովրդի նկատմամբ։ Ըստ կուսակցության՝ դրա արդյունքում «Վրացական երազանքը» հնարավորություն է ստացել արագ և անարգել ամրապնդելու ավտորիտարիզմը:

841