Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թբիլիսիում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, այդ թվում՝ մեկ երեխա։

Այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին։

Նրա խոսքով՝ փրկարարները փլատակներից դուրս են բերել վեց զոհվածի մարմին, այդ թվում՝ անչափահաս երեխայի։ Փրկարարական գործողությունն ավարտվել է։

Նախարարը հայտնել է նաև, որ ևս հինգ մարդ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել բուժհաստատություններ։ Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Վրաստանի կառավարության աշխատակազմը հայտարարել է, որ նոյեմբերի 22-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Թբիլիսիի ծայրամասում գտնվող Փոնիճալա թաղամասի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների։

266