Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թբիլիսին և Վաշինգտոնը քննարկում են նախկինում գոյություն ունեցած ռազմավարական գործընկերության վերականգնման կամ երկկողմ համագործակցության նոր ձևաչափ ստեղծելու հարցը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին՝ Վրաստանի հանրային հեռարձակողի «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում։
«Մենք բանակցում ենք, փնտրում ռազմավարական գործընկերության ձևաչափը։ Եթե չենք ցանկանում վերականգնել նախկինում գոյություն ունեցած ռազմավարական գործընկերությունը, ապա կարող ենք խոսել նոր ձևաչափի մասին»,- ասել է Բոչորիշվիլին։
Նախարարը հիշեցրել է, որ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո ԱՄՆ իշխանությունների հռետորաբանությունը Վրաստանի նկատմամբ փոխվել է՝ համեմատած Ջո Բայդենի ղեկավարման ժամանակահատվածի հետ։
Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները վատթարացել են 2024 թվականին՝ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո