Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վաշինգտոնի վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը կարծում է, որ ԱՄՆ-ում օլիգարխիա է առաջանում, որը սպառնում է ամերիկյան ժողովրդավարությանը։
«Այսօր Ամերիկայում օլիգարխիա է ի հայտ գալիս, և նրա հսկայական հարստությունը, իշխանությունն ու ազդեցությունը սպառնում են մեր ժողովրդավարությանը, մեր հիմնական իրավունքներին ու ազատություններին և յուրաքանչյուր մարդու հաջողության հասնելու հնարավորությանը: Հետևանքները զգացվում են Ամերիկայի ամեն անկյունում»,- ասել է նա չորեքշաբթի երեկոյան իր հրաժեշտի հեռուստաուղերձում։
Բայդենը պետության ղեկավարի լիազորությունները Դոնալդ Թրամփին կփոխանցի հունվարի 20-ին։
Գործող նախագահը հավելել է, որ իրեն լրջորեն անհանգստացնում է «իշխանության վտանգավոր կենտրոնացումը շատ փոքր թվով ծայրահեղ հարուստների ձեռքում» և նրանց հնարավոր «իշխանության չարաշահումը»։ «Ժողովրդավարության մեջ կա ևս մեկ վտանգ՝ ուժի և հարստության կենտրոնացումը»,- ասել է Բայդենը։