Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանը Վրաստանի հինգ հիմնական առեւտրային գործընկերներից մեկն է։
Այս մասին վրաց-ադրբեջանական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 10-րդ նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Տարածաշրջանային համագործակցության համատեքստում կարևոր է ապահովել էներգետիկ և տրանսպորտային ուղիների հաջող շահագործումը, լուծել առկա հակամարտությունները և նպաստել տարածաշրջանում անվտանգությանը։ Այսօր մենք բնականաբար կկենտրոնանանք առկա տնտեսական, առևտրային, էներգետիկ և տրանսպորտային նախագծերի և դրանց կարևորության վրա։ Այս տնտեսական նախագծերը զգալիորեն մեծացնում են մեր երկրների գրավչությունը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանը եղել է մեր երկրի խոշորագույն առևտրային գործընկերների հնգյակում։ Այս առումով Ադրբեջանը Վրաստանի կարևորագույն ռազմավարական գործընկերներից մեկն է։ Մենք իրականացնում ենք այնպիսի կարևոր տարածաշրջանային նախագծեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, «Հարավային գազային միջանցք» նախագիծը, «Միջին միջանցք» նախագիծը և «Սևծովյան սուզանավային մալուխի» նախագիծը: Մենք պետք է մեր համատեղ ջանքերն ուղղենք էներգետիկ անվտանգության և անկախության ապահովմանն ու ամրապնդմանը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։