Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միջազգային կազմակերպություններում և տարածաշրջանային «3+3» ձևաչափի շրջանակներում համագործակցությունը քննարկել են Թեհրանում այցով գտնվող Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, Իրանի նախագահի քաղաքական խորհրդական Մեհդի Սանային և արտգորխնախարար Աբբաս Արաղչին:

Այս մասին X-ում գրառում է արել Հաջիևը՝ նշելով, որ մտքեր են փոխանակվել խաղաղ համակեցության, «ներքին գործերին չմիջամտելու և բարիդրացիության սկզբունքների հիման վրա ադրբեջանա-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման շուրջ»:

«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով:

Աղբանդ-Նախիջևան և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքներն ընդգծվել են որպես կարևոր տարածաշրջանային և անդրտարածաշրջանային նախագծեր, որոնք համապատասխանում են երկու երկրների փոխադարձ շահերին, ասված է Հաջիևի գրառման մեջ:

468