Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Անկարայում բանակցություններ է վարել տարածաշրջանի վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Araratnews.am-ը, այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում։

«Ես երախտապարտ եմ մեր թուրք գործընկերներին Հարավային Կովկասի և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքերի բաց և կառուցողական փոխանակման համար, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, Վրաստանում հակամարտության և Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման մասին», - ընդգծել է դիվանագետը։

Նա նշել է, որ այցի ընթացքում քննարկվել են նաև կապերի և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, որոնք կարող են օգուտ բերել Հարավային Կովկասի երկրներին, Թուրքիային, Կենտրոնական Ասիայի երկրներին և ԵՄ-ին։

355