Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ամենօրյա բազմաթիվ պայթյուններ կան. ՄԱԳԱՏԷ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրավիճակը Զապորոժիեյի ատոմակայանում մնում է անկայուն: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները ամեն օր գրանցում են բազմաթիվ պայթյուններ, այդ թվում՝ ատոմակայանի մոտ։
Այս մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ն:
«Զապորոժիեի ԱԷԿ-ում, որտեղ ընդհանուր իրավիճակը մնում է անկայուն՝ առաջնագծում գտնվելու պատճառով, ՄԱԳԱՏԷ-ի թիմը գրանցել է բազմաթիվ պայթյուններ, որոնք ամեն օր տեղի են ունենում, այդ թվում՝ ինչպես ատոմակայանի մոտ, այնպես էլ նրանից միջին հեռավորության վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։
17 Հունվար, 2025 23:38
331