Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սերժ Սարգսյանի պատգամավոր տիկին Մկրտչյանը հենց նոր ՀՀ քարտեզն անվանեց մետաղի ջարդոն,- այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Տիկին Մկրտչյանը նոր բերեց, ցուցադրեց մի քարտեզ, որի մեջ կապույտով նշված էր ԼՂ-ն և հարակից 7 շրջանները, և ասաց, որ սա մեր հայրենիքն է, հարգելի ժողովուրդ, և այս դավաճան իշխանությունները հանձնեցին մեր հայրենիքը: Շարունակենք տիկին Մկրտչյանի տրամաբանությունը. ձեր քաղաքական ղեկավարը 10 տարի նախագահ է եղել, 10 տարի  բանակցում էր հայրենիքը հանձնելու՞ շուրջ: Սերժ Սարգսյանը հրապարակային իր ելույթներում, հարցազրույցներում նշել է, որ Հայաստանը պատրաստ էր 5+2 շրջաններից դուրս գալ, հայրենիքից դուրս էր պատրաստ գալ, ուզում էր հանձնե՞լ հարնեիքը, դուք դավաճա՞ն եք»,- հետաքրքրվեց Ռուբինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

851