Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ե՛վ սովորութային, մշակութային խնդիր կա, և՛ կա անվստահություն առողջության առաջնային պահպանման օղակի նկատմամբ- այսօր ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Թորոսյանը նշեց, որ անվստահությունը անհիմն չի առաջացել:
«Օրինակ՝ Սովետական միության ժամանակ ավելի հակված ենք եղել գնալ պոլիկլինիկա, քան հիմա, որովհետև մենք առողջության առաջնային պահպանումը անտեսել ենք պետական մակարդակով, թեև փորձել ենք բարեփոխել, բայց եթե հիմա վերցնենք և բյուջեն նայենք ԱԱՊ-ին տրամադրվող և հիվանդանոցին, ԱԱՊ-ն իրականում պետք է լինի շատ ավելի մեծ, քան հիվանդանոցը, բայց մենք շատ քիչ տարիներ ենք ունեցել, որ ԱԱՊ-ն ավելի մեծ է եղել»,- նշեց նա:
Թորոսյանը դեպք պատմեց, որը իրեն պատմել է ժամանակին իր դասախոսը, երբ նա սովորում էր բժշկական համալսարանում. «Մարդիկ գնում են ռեստորան, ուտում խմում են, 1000 դոլարի հաշիվ են փակում, խմած, աստիճաններով իջնելուց ընկնում են ոտքերը կոտրում են, բայց երբ պետք է այդ ծառայության համար 50 դոլար վճարեն կամ 2000 դրամ վճարեն գիպսի համար, հիվանդանոցին ասում են՝ չէ, ինչի՞ պիտի վճարեմ. իրենք չեն կարևորում այդ ֆունկցիան, իրենք կարևորում են այլ բաներ»: