ArmLur.am-ը գրում է․ Հայաստանում վերջին տարիներին ճանապարհատրանսպորտային հա նցագործությունների դեպքերի քանակը զգալի ավելացել է, ինչը խիստ մտահոգիչ է:   Եւ ՀՀարդարադատության նախարարությունն առաջարկում է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան, այդպես փորձելով նվազեցնել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերի թիվը:  

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի երկրորդ մասի սանկցիայում կկատարվի փոփոխություն կնախատեսվի ազատազրկման ստորին շեմ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ առավել խիստ պատասխանատվության միջոցներ կնախատեսվեն 242-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերում նախատեսված արարքները ալկոհոլ օգտագործած վիճակում, սահմանված արագությունը կրկնակի գերազանցելով կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքերում:   Օրինակ, նույն արարքը, որը կատարվել է ալկոհոլ օգտագործած վիճակում կամ սահմանված արագությունը կրկնակի գերազանցելով կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից՝ պատ ժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Իսկ եթե նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, որը կատարվել է ալկոհոլ օգտագործած վիճակում կամ սահմանված արագությունը կրկնակի գերազանցելով կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:  

ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ եւ որը կատարվել է ալկոհոլ օգտագործած վիճակում կամ սահմանված արագությունը կրկնակի գերազանցելով տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 7-ից 10 տարի ժամկետով:
 

2569