Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:00-ի սահմաններում դեռևս չճշտված անձը Հյուսիսային պողոտայում առևանգել է ոստիկանության համարանիշներով ու տարբերանշանով «Samand» մակնիշի ավտոմեքենան, ապա վթարի ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանում: 
 
Առևանգողը ոստիկանական ավտոմեքենայով,  «Կինոհայրենիքի» խաչմերուկում բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, ապա առաջ ընթացել, ավտոմեքենան թողել ճանապարհի երթևեկելի գոտում և դիմել փախուստի: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վթարված «Volkswagen»-ի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը: 
 
Առևանգված ոստիկանական ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնի պահպանության բաժնի հաշվեկշռում: 

432