Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։


«Ուղղակի զուտ հարցի տեսքով, որպեսզի հասկանանք այդ ՀԿ-ների օբյեկտիվությունը: Օրինակ, երբ մեր ընդդիմադիր գործընկերներն առաջադրել էին, եթե չեմ սխալվում՝ շուկայի վերահսկողության հանձնաժողովի անդամի թեկնածությունը, որը ՀՀ 680 հազար քաղաքացիների «ոչխար» էր անվանել, այդ նույն ՀԿ-ները հայտարարություն տարածե՞լ էին: Եթե մի դեպքում տարածում են, մյուս դեպքում՝ ոչ, ակնհայտ է, որ օբյեկտիվության խնդիր կա»,- նման հարց ուղղեց ԱԺ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ճեպազրույցի ժամանակ՝ ի պատասխան լրագրողների դիտարկմանը, որ մի շարք ՀԿ-ներ  պահանջում են Ալեքսանդր Սիրունյանի առաջադրումը չեղարկել և ձեռնպահ մնալ նրան ընտրելուց՝ հանրային տիրույթում կիրառած բառապաշարի պատճառով:


«Ես գիտեմ, որ 2020 թվականի նոյեմբերից հետո ՀՀ-ում ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ամեն ինչ արվել է հասարակության բևեռացման, հասարակության մեջ ատելության տարածման, ատելության սերմանման, հայհոյանքի նորմալիզացման  ուղղությամբ ու եղել են դեպքեր, որ սադրանքներին տրվել են նաև շատ նորմալ, շատ լավ մարդիկ»,- ասել է Ալեքսանյանը: 

721