Լուսանկարն՝ արխիվային
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստանի Հանրապետությունը սեղանին է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստվում է այն իրագործել. մեր օրակարգում այլ նախագիծ չկա»,- այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարությունին, թե «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի:
Վարչապետը հավելել է, որ «Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում, ներառյալ Ադրբեջան-Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստան-Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով. «Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ