Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Կանոնակարգը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից, հրապարակային փաստաթուղթ է: Գիտենք, որ ՀՀ-ն ունեցել է անկլավներ Ադրբեջանում, գիտենք, որ եղել են ադրբեջանական անկլավներ Հայաստանում: Սրանք քաղաքական իրողություն են, բայց գոյություն ունի հարցի իրավական կողմը: Ես կարծում եմ, որ հանձնաժողովներին պետք է ժամանակ տանք այդ հարցով զբաղվելու, չեմ կարծում, թե երկու երկրները պատրաստ են այս պահին այդ հարցը քննարկելու, բայց կրկին սա թողնում եմ հանձնաժողովներին»,- այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով հարցին՝ եթե Ադրբեջանը հանձնաժողովների օրակարգ անկլավ, էքսկլավների սահմանազատումը շարունակելու առաջարկ բերի, ո՞րը կլինի հայկական կողմի դիրքորոշումը:
Նախարարն ընդգծեց, որ աշխարհագրորեն տեղը, որտեղից ընկալում կա երկուստեք շարունակել աշխատանքները, մի փոքր այլ են և պակաս ռիսկային:
Հարցին՝ հնարավո՞ր է սահմանազատման աշխատանքները շարունակվեն այն տարածքներից, որտեղ Հայաստանի օկուպացված տարածքներ կան, նախարարն ասաց. «Ես այս փուլում ի շահ սահմանազատման գործընթացի և ի շահ աստիճանական կայունացման ավելի պակաս պոտենցիալ հակասությունների բերող, սրող տեղից կշարունակեի սահմանազատումը, բայց կրկին սա սահմանազատման հանձնաժողովների որոշելիքն է»: