Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների պարբերական փոխայցելությունները, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների ամենամյա կանոնավոր նիստերը մեր երկրների բարեկամության առկա փոխգործակցության ծավալների աճի ու համատեղ ձևավորված հարուստ օրակարգի վկայությունն են»,- Վրաստանի վարչապետի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 


Վարչապետն անդրադարձավ հանձնաժողովների հանդիպմանը, մատնանշելով, որ քննարկվել են՝ տնտեսության, տրանսպորտի, կապի և հաղորդակցության, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընթացիկ ծրագրերն ու փոխգործակցության նոր հեռանկարները: 


«Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար և աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Մեր երկրները ռազմավարական գործընկերներին հարիր հարգանքով և հոգատարությամբ են վերաբերվում տարբեր հարցերում առկա դիրքորոշումներին և առաջնահերթյուններին՝ ձգտելով ոչ միայն չվնասել, այլ նաև առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը»,- նշեց Փաշինյանը: 
Վարչապետը հավելեց, որ Հայաստանը հետաքրքրված է և պատրաստակամ՝ Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծին միանալու հարցում: 


Մանրամասները՝ տեսանյութում

513