Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատար Աբրամ Փեյլին այցելել է տարածաշրջան՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։

«Երևանում առարկայական հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի, Ազգային անվտանգության խորհրդի, Կենտրոնական բանկի և Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ Իրանի, սահմանների անվտանգությունը, պատժամիջոցների կիրառումը և Հայաստանի տնտեսական ու արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը»,- ասվում է Աբրամ Փեյլի «X» էջում։

Մեկ այլ գրառման մեջ Իրանի գծով հատուկ բանագնացը նշել է, որ Հարավային Կովկաս ուղեւորությունը անցել է կառուցողական մթնոլորտում։

«Ես հանդիպել եմ բարձրաստիճան պաշտոնյաների և մասնավոր հատվածի հետ՝ քննարկելու իրանական ռեժիմի հարցը, պատժամիջոցների սահմանումը և ռեժիմի ապակայունացնող վարքագծի դեմ պայքարի շարունակական ջանքերը: Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել մեր գործընկերների հետ՝ տարածաշրջանի համար դրական տեսլական մշակելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

830