Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 28-ին ավազակության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 03։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Րաֆֆու փողոցում անհայտ անձը հարվածել է մի կնոջ գլխին և գողացել նրա բջջային հեռախոսը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել  քրեական ոստիկանության ծառայողները, որոնց Երևանի բնակիչ 48-ամյա Նաիրա Դ․-ն հայտնել է, որ ժամը 03։05-ի սահմաններում Րաֆֆու փողոցի 55 հասցեի մոտ անհայտ անձը հարձակվել է իր վրա, հրել, գցել գետնին և հարվածներ հասցնելով՝ իրենից հափշտակել «Samsung A15» մոդելի բջջային հեռախոսը, ապա դիմել է փախուստի։

Իրավապահները պարզել են, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 03։05-ի սահմաններում, Րաֆֆու փողոցի 55 հասցեի մոտ Նաիրա Դ․-ի նկատմամբ ավազակություն կատարած անձը Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Հովհաննես Ս․-ն է։

Նա սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, հայտնաբերվել է, ավազակություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Երևան քաղաքի վարչություն, որտեղ խոստովանել է, որ նշված արարքը կատարել է ինքը՝ միաժամանակ ներկայացնելով իր կողմից հափշտակված «Samsung» տեսակի բջջային հեռախոսը։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

86