Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական կարգավորմանը, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։
Նրա խոսքով՝ 2020-2022թթ. ընթացքում ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են ակտուալ մնալ հատկապես տարածաշրջանային ներկայիս իրավիճակում։

Նա նաև նշել է, որ քննարկվելու են երկկողմ հարաբերություններն իրենց ամբողջ ասպեկտներով։ Լավրովն ասել է, որ չի կարելի ուշադրությունից բաց թողել իրավիճակը տարածաշրջանում, միջազգային թատերաբեմում՝ շեշտելով, որ տարածաշրջանային, հատկապես Հարավային Կովկասի անվտանգությունը զբաղեցնում է նշանակալի տեղ իրենց գործողություններում։

329